-
12.07.2014|
11:56
Ըստ coe.am կայքի՝ ս.թ. հուլիսի 11-ից 13-ին Եվրոպայի խորհուրդը կազմակերպել է Արդարադատության ակադեմիայի մարդու իրավունքների վերապատրաստման ծրագրերի բարելավմանն աջակցող աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը:
-
12.07.2014|
11:54
Նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է փորձառու դիվանագետ Ռիչարդ Միլսի թեկնածությունը, ով ներկայումս ԱՄՆ-ի փոխդեսպանն է Բեյրութում: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը:
-
12.07.2014|
11:51
Այսօր կեսգիշերի կկայանա ֆուտբոլի աշխարհի առաջնության նախավերջին խաղը: Երրորդ տեղի համար մրցելու են Բրազիլիայի ու Հոլանդիայի ընտրանիները:
-
12.07.2014|
11:48
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը մրցութային և արտամրցութային ծրագրերով Երևանի հանդիսականի համար կցուցադրի շուրջ 300 ֆիլմ աշխարհի 49 երկրներից:
-
11.07.2014|
23:40
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրապարակել է որոշ բուհերում և ֆակուլտետներում ընդունելության անցումային բալերի մասին:
-
11.07.2014|
23:38
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար դիմող անձանց վերապատրաստումն իրականացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ:
-
11.07.2014|
23:36
«Հայ գիրք» գրախանութում տեղի ունեցավ Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն 1991-2013» գրքի շնորհանդեսը: Գիրքն անվճար է: ՈՒսումնասիրություններն իրականցվել են «Գրքի հարթակ» ծրագրի շրջանակում:
-
11.07.2014|
19:38
«Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ փառատոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին: Փառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում` ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ:
-
11.07.2014|
19:24
Հայաստանում աղքատության մակարդակը շարունակում է բարձր լինել հատկապես երիտասարդների շրջանում: Աշխարհի բնակչության համաշխարհային օրվա առիթով կազմակերպված այսօրվա ասուլիսում այս տվյալն է փաստել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
-
11.07.2014|
17:24
Ըստ hra.am կայքի՝ հուլիսի 10-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի, ԱՆ համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանի հանդիպումը ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանի, կազմակերպության մարդու իրավունքների դեպարտամենտի ներկայացուցիչների և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Աջակցություն ՀՀ–ում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանի հետ։